|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իրանը Թեհրանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Կոշարին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքի ակցիաների մասնակիցների դեմ ֆրանսիական իշխանությունների գործողությունների առնչությամբ։
Ինչպես հայտնում է Mehr-ը, Թեհրանը Փարիզից պահանջել է ապահովել խաղաղ հավաքների իրավունքը և հետաքննել ոստիկանության կողմից ուժի չափազանց կիրառման մասին հաղորդումները։
Կոշարը երեքշաբթի կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ մարդու իրավունքների վարչության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Համիդ Ահմադին ներկայացրել է Թեհրանի մտահոգությունը բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ վերաբերմունքի կապակցությամբ։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի պատճառով կաթվածահար է եղել 180 դպրոցների աշխատանքը, կան բազմաթիվ ձերբակալվածներ։
Փարիզում ցուցարարները քանդում են գրասենյակները և խանութների ցուցափեղկերը, ոստիկանությունն արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ է կիրառում. Ֆրանսիայում շարունակվում են աշակերտների բողոքի ակցիաները։
Ֆրանսիայի մայրաքաղաքի աշակերտներն ու ուսանողները դուրս են եկել փողոց՝ պահանջելով ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը և բարելավել ուսումնական պայմանները։