կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-19 11:12
Քաղաքական

Բոլորն ասում էին՝ մի բան արեք, մենք գնացինք զիջումների, ընտրությունների օրը հայտարարված է, բայց տեսնում ենք հայտարարություններ, որ դրանք լինելու են ամենակեղծվողը, լավ բա ի՞նչ եք ուզում. Է. Մարուքյան

Բոլորն ասում էին՝ մի բան արեք, մենք գնացինք զիջումների, ընտրությունների օրը հայտարարված է, բայց տեսնում ենք հայտարարություններ, որ դրանք լինելու են ամենակեղծվողը, լավ բա ի՞նչ եք ուզում. Է. Մարուքյան

Քանի կար, բոլորն ասում էին՝ խնդրում ենք, մի բան արեք, մի լուծում գտեք երկիրը ցնցումներից հանելու համար, գոնե արտահերթ ընտրություններ կազմակերպեք, որ ժողովուրդը որոշի, թե ինչպես ենք այս վիճակից դուրս գալու։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք գնացինք բոլոր հնարավոր զիջումներին, և ահա, արտահերթ ընտրությունների օրը հայտարարված է, տեսնում ենք հայտարարություններ, որ այդ ընտրությունները լինելու են ամենավատը, ամենախայտառակը, ամենակեղծվողը և այլն։

Լավ, բա ի՞նչ եք ուզում. կարո՞ղ եք վերջապես կողմնորոշվել, թե ինչ էիք ուզում, որ այդպես էլ չստացվեց»,- գրել է Մարուքյանը: