Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ համամիտ չէ այն կարծիքին, թե Նաիրա Զոհրաբյանի գործոնով է պայմանավորված աննախադեպ արտահոսքը ԲՀԿ-ից:
«Ինձ թվում է՝ ԲՀԿ-ն այսօր էլ շատ եռանդուն, ունակ և գործունյա մի թիմ է, որն իսկապես կարող է շատ բան փոխել: Այդ գործով կարող են նաև նրանք զբաղվել, ովքեր մնացել են ԲՀԿ-ում: Իսկ Զոհրաբյան Նաիրայի մասին պետք է ասեմ՝ մեկ անգամ չէ, որ նա իր` քաղաքական լիդերի ունակությունները ցույց է տվել թե՛ Հայաստանում և թե՛ միջազգային տարբեր հարթակներում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով. «Վստահ եմ ՝ այսուհետև էլ ավելին է անելու նա: Իսկ անձամբ ես հաճույքով պատրաստ եմ աշխատել այն թիմի հետ, որի հետ ընդհանուր մոտեցումների շրջանակ կարող ենք գտնել և այդ հարցերի շուրջ էլ համագործակցել»:
Թևան Պողոսյանը նշեց, որ ինքը ԲՀԿ-ի հետ համագործակցության խնդիր չի տեսնում, միաժամանակ, հատկապես շեշտեց այն հանգամանքը, որ խոսքը միայն իր մասին է, ոչ թե «Ժառանգություն» խմբակցության:
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում ԲՀԿ-ից աննախադեպ արտահոսքը, Պողոսյանը պատասխանեց. «Բոլոր մարդիկ, ովքեր դուրս են գալիս, ինչ-որ հայտարարություն են տարածում, որում գրված է՝ ինչու են դուրս եկել: Բոլոր դուրս եկողներն էլ հայտարարում են՝ եթե դուրս է եկել Գագիկ Ծառուկյանը, մենք էլ ենք դուրս գալիս»: