Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Ականատեսները տեսել են, որ ինձ վարկաբեկող պաստառները ձեռքներին դուրս են եկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակից և փակցրել են դրանք բոլորչ հնարավոր վայրերում։
Դրա մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:
Նրանք փորձել են դրանք տարածել նաև իրենց կեղծ լրատվական կայքերի միջոցով։ Քաղաքացիները, սակայն, դատապարտել են նման մոտեցումները։ Բնակչության նման արձագանքը մեզ գոհացնում է։
«Ընդդիմադիր եղած ժամանակ իշխանությունները քննադատում էին նման երևույթները, իսկ հիմա ավելի էժան եղանակների են դիմում։ Մենք արդեն ասել ենք, որ անընդունելի են անձնական կյանքին միջամտությունը և վիրավորանքները։ Կարևոր է, որ քաղաքի բնակիչները հասկանան, թե ինչ եղանակներ են կիրառում իշխանությունները»,-նշել է Սիմոնյանը։
Նա ընդդիմությանը կոչ է արել չպառակտվել, միավորվել ու հասնել իշխանափոխության:
Կարեն Սիմոնյանի տվյալներով՝ որպես կաշառք վառելափայտ են առաջարկել հենց իշխող կուսակցության ներկայացուցիչները, թեև իշխանությունները հրահանգել են դա վերագրել ընդդիմությանը։
Մանրամասները՝ տեսանյությում: