|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Բառացիորեն վերջին րոպեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակն սկսեց բանակցություններ վարել, որ վերնագրերը` տեղադրման վայրերի, պետք է հանել. դա միակ կոմպրոմիսն է, որին գնաց հայկական կողմը»,- մեկնաբանելով Փարիզում բացված «Խաչքարի արվեստ` հայկական սուրբ քարեր» խորագրով ցուցահանդեսում հայկական խաչքարերի ծագումնաբանության մասին գրությունների հեռացման վերաբերյալ փաստը` այսօր կառավարության մամուլի սրահում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նա նշեց, որ թեպետ վերջին վայրկյանին իջեցվել է այդ քարտեզը, սակայն հայկական կողմը միշտ պատրաստ է նմանօրինակ իրավիճակների: «Արդեն նախապես այդ քարտեզը մեծ տիրաժով բազմացված էր, կատալոգները կային, որի մեջ ներառված էին տեքստերը: Այդպիսով, ենթադրելով, որ կարող են լինել անակնկալներ, մենք այդ քարտեզները բաժանեցինք բոլոր մասնակիցներին, եւ այդ խնդիրը մեր միջոցներով լուծեցինք»,- նշեց նախարարը:
Հասմիկ Պողոսյանը նաեւ հավելեց, որ «ոչ մի արտառոց բան այստեղ պետք չէ տեսնել, որովհետեւ չկա որեւէ միջազգային հարթակ, որտեղ այդ կարգի իրավիճակներ չլինեն»: «Պարզապես հայկական կողմը պետք է միշտ պատրաստ լինի համապատասխան դիրքորոշում դրսեւորելու»,- ամփոփեց նա: