|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գերմանիայի եվրոպական հարցերի նախարար Միշել Ռոթը տեսակոնֆերանսի միջոցով հանդիպել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահներ Պերվին Բուլդանի և Միթհաթ Սանջարի հետ։ Հանդիպման մասին Ռոթը գրել է Twitter- ում:
Կողմերը քննարկել են Թուրքիայում խոսքի ազատությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր: «Խոսքի ազատությունը և մարդու իրավունքները պարզապես լավ բաներ չեն, դրանք ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական տարրերն են: Սա վերաբերում է նաև Թուրքիային»,- գրել է նա:
Ռոթը նաև նշել է, որ իրենք հետևում են Թուրքիայում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացներին: