Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը թուրք գործընկերոջը` Բոզդաղին, հղած նամակում վերջին շրջանում առաջացած թուրք-գերմանական լարվածության վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական «Դողան» գործակալության տեղեկացմամբ՝ գերմանացի նախարարը նամակում նշել է, որ հիասթափված է, որ թուրք նախարարը չեղյալ է հայտարարել նախատեսված երկկողմ հանդիպումը։
Մաասը նաև քննադատել է Թուրքիայում գերմանական պարբերականի թղթակցի ձերբակալությունը։ Գերմանացի նախարարը շեշտել է, որ Թուրքիան պետք է վերանայի մարդու իրավունքի և ազատությունների
հարցում իր դիրքորոշումը։
Նշենք, որ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի: Որոշումը խստորեն դատապարտել է Բոզդաղը` ասելով, որ կատարվածն անընդունելի է: Նա չեղյալ է համարել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ հանդիպումը: Ավելի ուշ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:
Բացի այդ` նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակցին՝ Դենիզ Յուջելին:
Մերկելը, արձանագրելով, որ Թուրքիայում խախտվում են լրագրողների իրավունքները, նշել է, որ Գերմանիայի կառավարարությունը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Յուլջելը ազատ արձակվի: Գերմանիայի կանցլերը կոչ է արել Թուրքիային` հարգել լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը։