| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը քննադատել է Թուրքիայում Die Welt թերթի թղթակից Դենիզ Յուջելի տևական ձերբակալության համար:
«Յուջելին այդքան երկար կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկար և դա ամենևին արդարացված չէ», -ասել է Գաբրիելը փետրվարի 26-ին: Նախարարը նշել է, որ լրագրողն ինքն է հանձնվել թուրքական իշխանություններին՝ իր դեմ ներկայացված մեղադրանքի առնչությամբ բոլոր հարցերին պատասխանելու համար, գրում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով «Welt am Sonntag»-ին։
Գերմանիայի «Կանաչների կուսակցության» ղեկավար Ջեմ Օզդեմիրը հանդիմանել է ԳԴՀ կառավարությանը՝ Թուրքիայի հետ հարաբերություններում անվճռականության և ավելորդ զիջողականության համար: Ըստ Օզդեմիրի, ԱԳՆ ղեկավարը չափից շատ է լռել, նա պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները, որպեսզի Յուջելին ազատ արձակեն: Օզդեմիրը նաև քննադատել է Անգելա Մերկելի Թուրքիա այցելելու մտադրությունը: Ըստ նրա, դա կարող է ընկալվել որպես աջակցություն նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի բռնապետության հաստատմանը:
Յուջելին պետք է ազատ արձակեն փետրվարի 28-ից ոչ ուշ կամ դատարանը պետք է նրա կալանքի թույլտվություն տա:
Հիշեցնենք,որ Դենիզ Յուջելն ունի Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիություն: Նրան ձերբակալել են Ստամբուլում փետրվարի 14-ին: Թուրքիայի իշխանությունները կասկածում են նրան ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ: Քանի որ Թուրքիայում գործում է արտակարգ վիճակ, կասկածյալներին կարող են պահել կալանքի տակ 14 օր առանց մեղադրանք ներկայացնելու: