Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելը հորդորել է Թուրքիային հարգել Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխան իրավունքները. հայտնում է greekcitytimes.com կայքը։
Ըստ լրատվամիջոցի՝ ի պատասխան Թուրքիայի՝ հունական կղզիների մերձակայքում ածխաջրածինների որոնողական աշխատանքների մտադրության, Բորելը նշել է, որ ԵՄ-ն հետևում է զարգացումներին՝ գտնվելով սերտ կապի մեջ Աթենքի և Նիկոսիայի հետ:
«Մենք սերտ կապի մեջ ենք մեր գործընկերների՝ Հունաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարների հետ, որպեսզի վերահսկվի հորատման շուրջ ստեղծված իրավիճակը և հորդորում ենք Թուրքիային դադարեցնել հորատումը այն վայրերում, որտեղ կան Կիպրոսի և Հունաստանի տարածքային ջրեր կամ բացառիկ տնտեսական գոտիներ», - նշել է Բորելը:
ԵՄ արտգործնախարարն ասաց, որ «Թուրքիային արդեն ուժեղ ուղերձ է ուղարկվել»:
«Ներկայումս մենք միայն այս մասին ենք խոսում Թուրքիայի հետ բանակցություններում, սա առաջնահերթ նշանակություն ունի: Որոշ անդամ պետություններ կարծում են, որ քանի դեռ հորատումը շարունակվում է, բանակցությունները պետք է դադարեցվեն: Բայց ես կարծում եմ, որ այսպիսի խնդրի լուծման միակ ճանապարհը ավելի սերտ ծանոթանալն է, թե ինչպես մենք կարող ենք ստիպել Թուրքիային հասկանալ, որ մեր լավ հարաբերությունները կախված կլինեն վիճելի ջրերում Կիպրոսի և Հունաստանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից», - եզրափակել է Բորելը: