Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրապական Միությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքում` Թուրքիայի հետ սահմանային Իդլիբ շրջանում, ռազմական բախումները դադարեցնելու համար Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային կոչ է արել պաշտպանել իրենց ենթակայության տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը: Նշվում է, որ շրջանում նվազագույնը 180.000 մարդ բախումների պատճառով տեղափոխվել է առավել անվտանգ տարածքներ. հաղորդում է diken.com.tr կայքը:
Reuters-ի տեղեկությունների համաձայն` ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ մարդասիրական օգնությունների ղեկավար Քրիստոս Ստիլիանիդեսը համատեղ հայտարարություն են տարածել, որում նշվում է. «Սիրիայի ղեկավարությունից և Աստանայի համաձայնագրի երաշխավորներից ակնկալում ենք երաշխիքներ տալ պատասխանատվությունները կատարելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Կանանց, երեխաների և այլ քաղաքացիների նկատմամբ առանց տարբերակելու հարձակումներ կատարելը, նրանց տեղահանելը ոչ մի պայմանով չի ընդունվում»:
Իդլիբի բնակչությունը վերջին մի քանի տարիների իրադարձություններից հետո 3 մլն է: