Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանացի մտավորականները բաց նամակով դիմել են կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի պատգամավորներին` կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը:
Ըստ Dmeokrathaber-ի` գերմանական Die Zeit թերթում հրատարակված բաց նամակում մտավորականները կոչ են արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը, որը հունիսի 2-ին ներկայացվելու է Բունդեսթագի օրակարգում: Նախաձեռնությանը միացած մտավորականների թվում է նաև Գերմանիայում բնակվող թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքընը, ով Հայոց ցեղասպանության մասին աղմկահարույց ֆիլմ էր նկարահանել:
Մտավորականները գերմանացի պաշտոնյաներից պահանջել են հունիսի 2-ին հստակ դիրքորոշում ցուցաբերել և հայ ազգի դեմ կատարված հանցանքի ճիշտ անունը տալ` օգտագործելով «ցեղասպանություն» բառը: Նամակում հարց է ուղղվել. «Պատկերացրեք` ապրում եք այնպիսի Գերմանիայում, ուր Հոլոքոստը հերքվում է: Սա չի՞ նշանակում, որ հանցանքը շարունակվում է»:
Եվրոպայի հիմնական արժեքներին հավատարիմ մնալու և արտահայտությունները հստակեցնելու կոչ անող նամակում մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանության հերքումը հող է նախապատրաստում նոր բռնության համար: 1915 թվականին հայերին «ահաբեկիչ» որակեցին և նրանց ունեցվածը բռնագրավեցին: Իսկ հիմա Թուրքիայում ավելի քան 5000 քուրդ սպանվեց: Հիմա նրանց էլ են «ահաբեկիչ» որակում: Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ Թուրքիան չի առերեսվում սեփական պատմության հետ, և միջազգային հանրությունը նրա` այսօրվա գործողություններին պատասխան չի տալիս»:
Թարգմանությունը` Արազ Գայմագամյանի