կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-10 11:41
Քաղաքական

«Դը Գոլն անխնա պայքարեց Հիտլերի հետ համագործակցած Պետենի դեմ՝ անտեսելով նրա «լեգիտիմ» իշխանությունը»․ Հրաչ Վարժապետյանի պատմական ակնարկը

«Դը Գոլն անխնա պայքարեց Հիտլերի հետ համագործակցած Պետենի դեմ՝ անտեսելով նրա «լեգիտիմ» իշխանությունը»․ Հրաչ Վարժապետյանի պատմական ակնարկը

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է․ «Այս օրերին հասկացող-չհասկացող, Ազգային ժողովի, այսպես կոչված, պատգամավոր-խամաճիկների մի խմբակ, նաև ընկերային ցանցերում հանդես եկող նրանց ֆեյքերը պատմության դասեր են փորձում իբրեւ թե տալ հասարակությանը իշխանություն-բանակ ենթակայության մասին, անշուշտ՝ միակողմանի ուղղությամբ՝ նիկոլին արդարացնելու տարբեր օրինակներ բերելով: Բայց նրանք այնքան տգետ են ու ծանծաղամիտ, որ մոռանում են ու, հավանաբար, չգիտեն նաեւ, որ այս իմաստով կա իրենց տխմար քարոզների լրիվ հակառակ լավագույն օրինակը, որն ամենից բարացուցականն է եւ մանավանդ ամենից դիպուկը՝ մեր այսօրվա իրավիճակի առնչությամբ:

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ նացիսական Գերմանիան գրավել էր Ֆրանսիան, Վիշիում հաստատվել էր հանրածանոթ, մինչ այդ ֆրանսիացի ժողովրդի ուսերին բազմած շրջող մարշալ Ֆիլիպ Պետենի գլխավորած ֆրանսիական իշխանությունը՝ արդար ընտրությունների ճանապարհով ընտրված, օրինական՝ ամեն առումով: Վիշիի կառավարությունը, սակայն, սերտորեն սկսեց համագործակցել Հիտլերի հետ: Եվ ահա մի զորավար՝ Շարլ դը Գոլը, բանակի իր հետեւորդներով, մերժեց այս իրավիճակը՝ այն համարելով դավաճանական արարք Ֆրանսիայի դեմ, եւ սկսեց անխնա պայքարել Պետենի ու գործակիցների դեմ՝ անտեսելով նրանց «լեգիտիմ» իշխանությունը:

Եվ պատմությունը հստակ է: Դը Գոլը հաղթեց, Պետենը ցմահ բանտարկվեց, ու մինչ օրս ու այս պահը ֆրանսիացի ժողովրդի համար, ֆրանսիական դասագրքերում դե Գոլը փառաբանվում է իբրեւ ազգի ու հայրենիքի փրկարար, իբրեւ ազգային հերոս, իսկ Պետենի անունը հոմանիշ է դավաճանության: Ֆրանսիացիներն այսօր եւս՝ 75 տարի հետո, Պետենի անունը գրում ու հիշատակում են սեւ տառերով, իսկ դը Գոլի անունը՝ ոսկյա տառերով»: