Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.
«Ինչպես սողալու համար ծնված մարդը չի կարող թռչել, այնպես էլ նորօրյա «հեղափոխականներն» ունակ չեն անշահախնդիր սիրելու Հայրենիքը։
Իհարկե, յուրաքանչյուր առանձին վերցրած «հեղափոխական» կարող է ինչ-որ բան սիրել։ Օրինակ՝ հունական կղզիներ, գեղեցիկ մեքենաներ, էլիտար բնակարաններ,թանկ խմիչքներ․․․
Բայց այնպես, որ սիրեն երկիրը, եկեղեցին, բանակը, ավանդական ընտանիքը կամ գոնե ինչ-որ լայն սոցիալական շերտ՝ ոչ։
Ատելությունն՝ այո․․․ Ինչքան կամենաք։
Եթե ընդամենը հինգ տարի առաջ ինչ-որ մեկը հավատում էր, որ ՔՊ-ական խմբակի ներկայացուցիչները լավ մտադրություններ ունեն, բայց չեն կարողանում դրանք իրականացնել, ապա այժմ ավելի ու ավելի շատ մարդիկ են հասկանում, որ այդ ապազգային խմբակը ոչ միայն ունակ չէ արդյունավետ կառավարել երկիրը, այլև միտումնավոր ոչնչացնում է այն։
Նրանք համակարգված կերպով ոչնչացնում է այն ամենը, ինչ իրենցից առաջ նորմալ աշխատել է մեր երկրում։ Նրանք ատում են Հայաստանը և ժողովրդին: Եվ դա նաև ատելություն և պառակտում է առաջացնում հասարակության մեջ։
Երկիրը գոյատևում է միջազգային վարկերի շնորհիվ, և այն մարդիկ, ովքեր հինգ տարի առաջ խոստացել էին «Հայաստանն ազատ և անկախ» դարձնել, պարզվեց, որ թշնամի են,անկարող և ստախոս։
Արդյունքում՝ Հայաստանը հայտնվեց զինված հակամարտության, կոռուպցիայի և տնտեսական ճգնաժամի մեջ։
ՔՊ-ական վերնախավի վերջին էվոլյուցիան ստեղծեց քաղաքական հրեշ, որը հինգ տարվա ընթացքում Հայաստանը վերածեց բռնակալական պետության՝ բռնության բոլոր ատրիբուտներով, ցանկացած այլախոհության ճնշմամբ, սեփական բնակչության դեմ քաղաքացիական պատերազմի բռնկումով։ Նրանց ձեռքերով է իրականացվում թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակը՝ Հայաստանի վերջնական կործանումը։
Եվ սրանք պարզապես խոսքեր չեն, սա ՔՊ-ի ռազմավարությունն է։
Փաշինյանը և նրա հավատարիմ խմբակն անխնա սպանում են ՀՀ-ին։
P.S. Այսօր էլ ՀՀ-ի ԱԺ-ում հակազգային, թշնամու շահերը սպասարկող խմբակցության ներկայացուցիչը Դաշնակցության մեջ գործակալներ էր փնտրում․․․
Խելքի աշեցեք․․․․»: