կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-15 11:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի հետ ենք, ՀՀ իշխանությունները չեն ներկայացնում հայ ժողովուրդը․ Հրաչ Վարժապետյանի ելույթը Փարիզում հանրահավաքի ժամանակ

Եվրոպայի կենտրոնում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում, ՀՅԴ-ն պարզել է Արցախի դրոշը Ադրբեջանի դեսպանատան առջև ի աջակցություն Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման համար պայքարի՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանրահավաքում Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն ասաց՝ մեր ձայնն ենք միացնում աշխարհի այլ կողմերից հնչող ձայնին՝ ասելու, որ մենք Արցախ պետության և Արցախի ժողովրդի հետ ենք։

«Արցախը լքված չէ, Արցախը չի կարող մենակ լինել՝ մենք Արցախի հետ ենք, մենք ենք Արցախը։ Այսօր աշխարհի ամեն անկյունից ամեն հայ՝ գլխագիր ՀԱՅ, հայ, որը մտածում է հայորեն, հայ, որը շնչում է հայորեն, հայ, որը ապրում է Արցախի ու Հայաստանի համար աշխարհի որ անկյունում էլ լինի՝ Փարիզից մինչև Լոս-Անջելես, մինչև Հայաստան, մինչև Բեյրութ, հայը կապրի Հայաստանով, Արցախով, հայրենքիով, որովհետև Արցախը հայրենիք է, Արցախը Հայաստան է, բայց ոչ այն Հայաստանը, որն իշխանություններն այսօր ասում են ու լքում Արցախը, մենք չենք լքելու Արցախը, որքան էլ դժվար լինի կացությունը»,-ասաց Հրաչ Վարժապետյանը։

Նա արձանագրեց, որ այսօր բոլորս հոգեբանորեն ճնշված ենք, բայց դա չի նշանակում լքել պայքարը։

Վարժապետյանը ՀՅԴ ԿԿ անունով երկու պատգամ փոխանցեց․ առաջին՝ արթնանալու, սթափվելու, միավորվելու ժամանակն է, որվհետև իրապես ճգնաժամային օրեր ենք ապրում, երկրորդ՝ պատգամ Հայաստանի իշխանություններին և թուրք ու ազերի իշխանություններին, Հայաստանի իշխանություններն այսուհետև իրավունք չունեն հայ ժողովրդի անունով խոսելու, հայ-թուրքական հարաբերությունները, խաղաղության կեղծ հայտարարություները, սեղանի տակից համաձայնությունները միայն իրենց անունով կարող են անել, բայց ոչ հայ ժողովրդի անունով, հայ ժողովուրդը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ կհաստատի, եթե դրանք լինեն առանց նախապայմանների, այնքան ժամանակ, քանի դեռ մեր բոլոր իրավունքները չեն վերադարձրել, Թուրքիան ու Ադրբեջանը կմնան մեր թշնամիները։

Հրաչ Վարժապետյանը վստահեցրեց, որ Արցախից հնչած կոչը՝ իրենց չլքելու մասին, լսել են, և ասում են, որ իրենք Արցախի հետ են, Հայաստանի ժողովուրդը Նիկոլ Փաշինյանը չէ, Հայաստանում էլ գլխագիր ԱԶԳ կա, որն Արցախի հետ է, Սփյուռքն Արցախի հետ է։

«Դաշնակցությունը միայն ցույց կազմակերպող կուսակցություն չէ, Դաշնակցությունը ռազմաճակատ հասնող առաջին կուսակցությունն էր, եթե պետք է ժողովուրդ պաշտպանել՝ Դաշնակցությունը բոլոր ճակատների վրա է։ Դաշնակցությունը և նրա համակիրները»,-ասաց Հրաչ Վարժապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։