|
Փոխարժեքներ
16 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 427.39 |
| RUB | ⚊ | ₽ 5.0809 |
| GBP | ⚊ | £ 494.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հրավիրեց ՔՊ-ականներին ներկայանալ, հանդիպել մարդկանց հետ, կամ առնվազն գան ու ԱԺ-ի լեգիտիմ ամբիոնից ներկայացնեն իրենց փաստարկները։ «ԱԺ ամբիոնը լեգիտիմ ամբիոն չէ՞, բա եկեք։ Ո՞ւր եք»։
Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՔՊ-ական պատգամավորները խուսափում են, քանի որ իրենք այլևս ժողովրդի ներկայացուցիչը չեն, միայն իրենց աթոռը պահելու մասին են մտածում։ «Եթե այս օրակարգերը լեգիտիմ չեն, բա ո՞րն օրակարգն է լեգիտիմ, թուրքին ու Ադրբեջանին հանձնվե՞լը, թե՞ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելը, որ հենց այստեղ մի քիչ լարվածություն լինի, Ալիև դու սկսի գործողություն»։
Մանրամասն՝ տեսանյութում