կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-08 12:20
Տարածաշրջան

Անկարան հայտարարել է Թուրքիայի վրա ճնշման «հակառակ հետևանքների» մասին

Անկարան հայտարարել է Թուրքիայի վրա ճնշման «հակառակ հետևանքների» մասին

ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա ճնշումը՝ Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու հետ կապված, կարող է հակառակ հետևանքների հանգեցնել. Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

«Երբ մեկ այլ երկիր գալիս է մեզ մոտ մաքսիմալիստական դիրքորոշմամբ և պահանջներ ներկայացնում՝ «կա՛մ դա կլինի մեր ձևով, կա՛մ ընդհանրապես չի լինի» ոգով, ապա այդ մոտեցումը մեզ այլ ուղղությունների է մղում»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Թուրքիայի ներկայացուցչի խոսքը։

Ըստ Քալընի՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ կային, «սակայն դրանք վերացվել են կառուցողական երկխոսության միջոցով»: «Ինչո՞ւ մենք չենք կարող նույնն անել Միացյալ Նահանգների հետ»,- հարցնում է նա:

Ըստ Քալընի՝ Թուրքիան կարող է ունենալ Ս-400 համակարգեր այնպես, որ չխախտի ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը։ «Այս խնդիրները կարելի է լուծել կառուցողական երկխոսության միջոցով՝ բաց և ազնիվ, բայց ամերիկացի քաղաքական գործիչները պետք է հասկանան, թե որքանով ենք մենք լուրջ վերաբերվում այդ հարցերին: Ս-400-ի գնման մասին որոշումը չի կայացվել մեկ գիշերում»,- նշել է Թուրքիայի նախագահի խոսնակը: