կարևոր
3988 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-11 17:48
Աշխարհ

Թուրքիա-Ռուսաստան. երկկողմ հարաբերությունների վրա Սպիտակ տան տիրոջ փոփոխության հնարավոր հետեւանքների մասին

Թուրքիա-Ռուսաստան. երկկողմ հարաբերությունների վրա Սպիտակ տան տիրոջ փոփոխության հնարավոր հետեւանքների մասին

Հուլիսի 4-ին Աստանայում կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում: Էրդողանի գրասենյակից հայտնել են՝ նա Ռուսաստանի նախագահին հայտարարել է՝ Թուրքիան կշարունակի ջանքերը Ուկրաինյում խաղաղություն հաստատելու համար՝ ընդգծելով, որ խաղաղությունը, որը կբավարարեր երկու կողմերին, հնարավոր է (Ի դեպ, Պեսկովի խոսքով, «Էրդողանը հնարավոր միջնորդ չէ Ուկրաինայի հարցով բանակցություններում»): Օրակարգից հանված չէ նաեւ երկկողմ առեւտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի նշագծին հասցնելու հավակնոտ նպատակը։ Բացի այդ, արդեն իսկ սպասվում էր, Էրդողանը Պուտինին հրավիրել է առաջիկայում այցելել Թուրքիա։ Հիշեցնենք՝ նման այցի հնարավորույաթն մասին խոսակցություններն ակտիվ շրջանառվում էին անցած գարնանը, սակայն հետո մի փոքր երկրորդ պլան մղվեցին ամերիկյան ֆինանսական դեպարտամենտի կողմից երկրորդական պատժամիջոցներով պայմանավորված երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների մասին մամուլի հրապարակումների ֆոնին։ Սանկտ Պետերբուրգում համաշխարհային լրատվական գործակալությունների խմբագիրների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Պուտինը չշրջանցեց խնդիրը. «Ինձ թվում է, որ Թուրքիայի կառավարության տնտեսկան բլոկը վերջին շրջանում շեշտը դնում է վարկեր, ներդրումներ ստանալու, արեւմտյան ֆինանսական ինստիտուտներից դրամաշնորհներ ստանալու վրա։ Դա, հավանաբար, վատ չէ: Բայց եթե դա կապված է Ռուսաստանի հետ առեւտրտնտեսական կապերի սահմանափակումների հետ, ապա թուրքական տնտեսության համար կորուստներն ավելի շատ կլինեն, քան ձեռքբերումները։ Իմ կարծիքով, նման սպառնալիք գոյություն ունի։ Սա հատուկ ուշադրության առարկա է...»:

Կարելի է վստահաբար ենթադրել՝ Պուտինի եւ Էրդողանի հանդիպմանը չէր կարող չշոշափվել երկկողմ հարաբերությունների արտաքին համատեքստը։ Բայդենի համար տապալված նախագահական բանավեճից հետո Թրամփի Սպիտակ տուն գալու (ավելի ճիշտ՝ վերադառնալու) դեպքում ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ կանխատեսումների պակաս չկա։ Այսպես, վերջերս այդ թեմայով գրառում է հրապարակել «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, որը համապատասխան հարցեր է ուղղել թուրք հայտնի քաղաքագետ Էնգին Օզերին Избрание Трампа поможет Эрдогану в диалоге с Россией, заявил эксперт - РИА Новости, 27.06.2024 (ria.ru)։ Նրա կարծիքով՝ մի քանի հիմնական փաստարկ կարելի է բերել հօգուտ յան բանի, որ Սպիտակ տանը պահակախմբի փոփոխության դեպքում Էրդողանը լրացուցիչ մանեւրելու ազատություն կունենա Ռուսաստանի հետ։ Նախ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆլեյքը հունիսի 12-ին հաստատել է սերտ կապը թուրքական եւ ամերիկյան քաղաքական էլիտաների միջեւ: Ամերիկացի դիվանագետը, մասնավորապես, վստահաբար ասել է՝ Թուրքիան խիստ կապված է Արեւմուտքի հետ, իսկ Թուրքիյի եւ Ամերիկայի ռազմավարական գործընկերութույնը «երբեք ավելի ամուր չի եղել, քան հիմա է»:

Երկրորդ, ըսը նրա կարծիքի, որի հետ դժվար է չհամաձայնել, արտահայտած թեզի վառ ապացույցը Թուրքիայի դիրքորոշւոմն էր Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ վերջերս կայացած գագաթնաժողովում։ Անկարան ստորագրել է «ուկրաինամետ» հռչակագիրը, թեեւ Ռուսաստանի ոչ բոլոր քննադտներն են դա այդքան անհրաժեշտ համարել։ Օրինակ, Հայաստանը խուսափեց քվեարկությունից՝ հաշվի չառնելով վերջին շրջանում Երեւանի եւ Մոսկվայի միջեւ հակասությունների կույտը։

Երրորդ՝ թուրքական կառավարությունը, համոզված է փորձագետը, բառացիորեն խճճված է ամերիկյան ազդեցությամբ։ Նախարարություններում հիմնական պաշտոնները զբաղեցնում են մարդիկ, որոնք սերտորեն ընդգրկված են արեւմտյան քաղաքական եւ ֆինանսկան հաստատություններում: Մասնավորապես, խոսքը արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքի եւ հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընի մասին է: «Իսկ Մեհմեթ Շիմշեքը, որը լիովին վերահսկում է թուրքակն տնտեսության կառավարումը եւ վարում է սեփական քաղաքականությունը, առանձնանում է որպես առանցքային դեմք ամերիկյան հարաբերույթուններում։ Որպեսզի փխրուն տնտեսությունը լիովին կարգավորվի, Շիմշեքը պետք է շարունակի իր ծրագիրը առնվազն երեք տարի», – կարծում է Օզերը։

Այնպես, ինչպես նաերկայացվում է տողերիս հեղանակին, նույնիսկ առաջին մոտեցման դեպքում թուրք փորձագետի դիրքորոշումը չի դիմանա ոչ մի քննադատության։ Եվ հարցը միայն այն չէ, որ գործող կառավարության նշանակված անդամները (հնարավոր է, բացառությամբ Շիմշեքի) առանցքյին պաշտոններ են զբաղեցրել ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման լավագույն տարիներին.անգամ Սիրիայի հարցով Աստանայի գործընթացը «վարել» են Ֆիդանը եւ մասամբ Քալընը։ Ի վերջո, գործի շահերից է բխում, որ հենց որ մեկը «թռիչքի ժամանակ փոխի կոշիկները»։ Գլխավոր խնդիրն օզերի այն պնդումն է, թե իբր Թրամփը կարող է Էրդողանի «ձեռքերն արձակել» ռուսական ուղղությամբ, այսինքն՝ այդ առումով «ավելի լավ» լինել Ռուսաստանի եւ Թուրքիայի համար, քան Բայդենը։ Դրանում վերջնականապես համոզվելու համար բավական է հիշել թրամփյան պաշտոնավարման մի քանի առանցքային իրադարձություններ, որոնք կփարատեն պատրանքները, եթե այդպիսիք, իհարկե, դեռ կան:

Սկսենք նրանից, որ հենց Թրամփի օրոք ուրվագծվեց թուրք-ամերիկյան հարաբերությունների աննախադեպ սրումը եւ հենց (ահա զուգադիպություն) ռուս-թուրքական երկխոսության զարգացման ֆոնին։ Վաշինգտոնը մի քանի անգամ պատժամիջոցներ է սահմանել Անկարայի դեմ նախ 2018-ի օգոստոսին հովիվ Բրանսոնի գործի համար, իսկ հետո 2020-ին Թուրքիան ԱՄՆ-ի համար դարձել է երկրորդ երկիրը Չինաստնից հետո, որի նկատմամբ Սպիտակ տունը պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայից S-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպնության հրթիռային համակարգեր գնելու համար: 2021ի ապրիլին իսկ ավելի վաղ գնված այդ դիվիզիոնների համար հենց Թրամփի օրոք թուրքական կողմին պաշտոնապես տեղեկացրել են ամերիկյան նորագույն Ֆ-35 կործանիչի արտադրության ծրագրից հանելու մասին։ Եվ սա, չնայած այն հանգամանքին, որ մերձավորարեւելյան այս երկիրը ոչ միայն ՆԱՏՕ-ի ամենահին դաշնակիցն է ԱՄՆ-ի համար, այլեւ այդ ռազմակն ինքնաթիռների արտադրության հիմնական տեխնոլոգիական շղթաների մասնակից: Ավելին, 2018-ի մայիսին Երուսաղեմը որպես Իսրայելի «միասնական եւ անբաժանելի» մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը եւ Իսրայելում ամերիկյան դեսպնատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու նրա որոշումը, մեղմ ասած, խիստ գրգռված արձագանք առաջացրեց Էրդողանի մոտ։ Եվ հասկանալի է, թե ինչու. ՆԱՏՕ-ի ԱՄՆ-ի դաշնակցին՝ Թուրքիային, արաբական փողոցի աչքում տարածաշրջանի հեղինակության վնասը դժվար էր գերագնահատել: Լինելով իսլամական եւ արեւելյան երկրի ներկայացուցիչ՝ ի պատասխան Թրամփի գործողությունների՝ «սուլթանը» գնաց դեսպանի ժամանակավոր հետկանչի, էլ չեմ ասում նրան բնորոշ ահեղ հայտարարությունների մասին։ Օրինակ, այն մասին, որ «հետեւանքները, որոնք կառաջանան խաղաղ գործընթացը սաբոտաժի ենթարկող այս սադրիչ գործողության արդյունքում, ամբողջովին կրելու են ԱՄՆ-ը»։ Այսպիսով, դեմոկրատներից ոչ մեկը, որն, իհարկե, միջազգային հարցերում աչքի չի ընկնում բուսակերների սննդակարգին հավատարիմ մնալով, թուրքերին ավելի չի զայրացրել, քան Թրամփն է արել։ Բացի այդ, էքսցենտրիկ միլիարդատերը Սպիտակ տան տիրոջ աթոռին մի քանի անգամ միանգամայն գիտակցաբար տապալել է թուրքական լիրայի փոխարժեքն իր հակաթուրքական թվիթերով։ «Բարի Թրամփի» հանդեպ հավատը, որը «կգա եւ կարգուկանոն կհաստատի», կարող է միայն հուզել վերլուծաբաններին եւ նրանց, ովքեր բավական ժամանակ են հատկացրել ընթացիկ իրադարձոթյունները իրենց բոլոր փոխհարաբերություններում դիտարկելու համար: Բայց պատրանքների եւ հուզմունքների դարաշրջանը սովորաբար կարճ է: Ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղոմ։

Հերքելով թուրք փորձագետի կարծիքը՝ հարկ է հիշել Էրդողանի եւ Բայդենի փոխհարաբերությունների վերաբերյալ եւս մի քանի իրադարձություն: Հենց «ծեր Ջոյի» օրոք Ակ-Սարայի սեփականատերն իրեն թույլ տվեց Շվեդիային ՆԱՏՕ մտնել միայն այն բանից հետո, երբ Ստոկհոլմն ավարտեց բազմաթիվ եւ հաճախ նվաստացուցիչ թուրքական ընթացակարգերը: Եվ դա՝ չնայած Էրդողանին ուղղված Բայդենի կոչերին եւ դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաների այցերին Անկարա: Եվ վերջապես վերջին հակափաստարկը։ Եթե Բայդենի օրոք, ըստ Օզերի,  Էրդողանի ձեռքերն ու ոտքերն այնքան են կապված ռուսական ուղղությամբ, ապա ինչո՞ւ է Էրդողանի միակ այցը Սպիտակ տուն 2021ին Բայդենի «գահակալությունից» տեղի չունեցավ 2024ի մայիսին։ Կոտրվե՞լ է թուրք կամակոր առաջնորդի վրա ճնշման լծակը։ Այդքան էլ ամուր կամ հավատալի չի երեւում: Կարելի է եւ հիշեցնել ամենեւին էլ ոչ հեռավոր հետահայաց իրադարձությունների մասին։ Օրինակ, որքան սառնասրտորեն, եթե ոչ վիրավորական, 2023ի վերջին Թուրքիայի ԱԳՆ «ամերիկամետ» ղեկավար Ֆիդանը հանդիպեց պետքարտուղար Բլինկենին՝ իր «շեֆին», ըստ Օզերի, հանրապետությունում հակաիսրայելական ցույցերի ֆոնին։ Անշուշտ, կասկածից վեր է, թուրքական վերնախավը կապված է ամերիկացիների հետ, ընդ որում՝ հաճախ ձեռքով եւ ոտքով։ Բայց իրավիճակը պարզեցնել այն աստիճանի, որ Թրամփի հետ դա իբր «կփոխվի», չարժե։

Միեւնույն ժամանակ, արդարացի է նաեւ մեկ այլ դիտողություն։ Էրդողանն իսկապես ջանասիրաբար փորձում է իր վարչակազմի միջոցով ԶԼՄ-ներ ներարկել այն գաղափարները, որ Թրամփի օրոք Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ վերընթաց կապրեն։ Որոշ թուրք փորձագետներ, մենք հասցրել ենք համոզվել, դա ուրախությամբ ընդունում են։ Իսկ թե ինչո՞ւ է նա դա անում հենց հիմա, լավ հարց է: Տեղին է թվում ենթադրել ակնհայտը. ամեն դեպքում այս փորձառու քաղաքական գործիչը որոշել է «նախապես հոգ տանել իր մասին» ընտրություններում նույն հնարավոր հաղթողին՝ Թրամփին համոզելով, որ թուրքական կողմը պատրաստ է երկխոսության։ Մի տեսակ՝ խաղադրույքների բարձրացում՝ բանակցային դիրքերն ուժեղացնելու, բարելավելու համար, բայց ոչ ավելին։ Ո՞վ է ասել, որ սա «լավ» է ռուս-թուրքական երկխոսության համար։

 

Յուրի Կուզնեցով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

Աղբյուրը՝ fondsk.ru