Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան երկրորդ անգամ է դիմել Միացյալ Նահանգներին՝ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի խնդրահարույց հարցի և Թուրքիայի՝ Ֆ-35 կործանիչների ծրագրից դուրս մնալու վերաբերյալ բանակցելու առաջարկով:
«Մենք կրկնում ենք Ս-400-ի, Ֆ-35-ի և CAATSA պատժամիջոցների (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենքը) խնդիրները քննարկելու առաջարկը: Մենք կարող ենք այդ խնդիրները լուծել բանակցությունների միջոցով, եթե ռազմավարական գործընկերներ ու դաշնակիցներ ենք: Մենք ակնկալում ենք, որ սխալները կշտկվեն»,- չորեքշաբթի Hurriyet թերթին ասել է նա:
Քալընը նշել է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմը շարունակում է նախապատրաստվել բանակցություններին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որոնք նախատեսված են հունիսին կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: «Մենք Բայդենի վարչակազմից կոնկրետ քայլեր ենք ակնկալում: Ս-400-ը, Ֆ-35-ը և CAATSA պատժամիջոցները խոչընդոտում են մեր հարաբերությունների զարգացմանը: Մենք արդեն ասել ենք, որ մեր դեմ կիրառված այդ միջոցներն անօրինական են և անարդար: ՆԱՏՕ-ի անդամ երկրին իր պաշտպանության համար զենք ձեռք բերելու համար պատժամիջոցների ենթարկվելը հակասում է դաշինքի ոգուն», - ասել է նա:
Քալընը նշել է, որ Թուրքիան «բավարարված չէ ԱՄՆ-ի փաստարկներով, որ Ս-400-ները վտանգ են ներկայացնում ՆԱՏՕ-ի համար», ինչպես նաև որ «համալիրները անվտանգության ռիսկեր են պարունակում Ֆ-35 ինքնաթիռների համար»: «Եթե պայմաններն ընդունելի լինեն, մենք Ս-400-ի հետ միաժամանակ կգնենք «Պատրիոտ» համալիրներ: Բայց մենք պետք է հաշվի առնենք ազգային շահերը: Եվ դա ամենևին չի նշանակում, որ այլընտրանքներ չկան»,- շեշտել է նա։