կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-23 16:33
Տարածաշրջան

Անկարան հայտարարել է, որ հոգնել է միջազգային ասպարեզում երկակի ստանդարտներից

Անկարան հայտարարել է, որ հոգնել է միջազգային ասպարեզում երկակի ստանդարտներից

Թուրքիան, որպես Կիպրոսի երաշխավոր երկիր, չի հապաղի պաշտպանել կիպրոսցի թուրքերի շահերը: Այդպես եղել է և կլինի։ Այս մասին Անթալիայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Ըստ նրա՝ դա վերաբերում է ինչպես կղզու բնական ռեսուրսների նկատմամբ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹԿ) իրավունքների պաշտպանությանը,  այնպես էլ, ընդհանրապես, Արևելյան Միջերկրական ծովում Անկարայի շահերին:

Թուրք նախարարը ուշադրություն  է հրավիրել Կիպրոսի հյուսիսում գտնվող Վարոշա (թրք. Մարաշ) «ուրվական քաղաքի» տարածքում տիրող իրավիճակին: «Ավելի վաղ ՀԿԹՀ իշխանությունները բացել էին Մարաշի հասարակական վայրերի մի մասը անվճար այցելությունների համար: Հիմա քաղաքի մեկ այլ մասի՝ «ռազմական գոտու» կարգավիճակի վերանայման հերթն է, որտեղ անշարժ գույքը կփոխանցվի տերերին», - ասել է Չավուշօղլուն:

Նա նշել է, որ սեփականության իրավունքներն անտեսելու մասին խոսք չկա: «Մենք չենք խախտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը և միջազգային իրավունքի պահանջները»,- ասել է նախարարը:

Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել միջազգային մի շարք կառույցների և պետությունների երկակի ստանդարտներին:

«Որտե՞ղ էր միջազգային իրավունքը, երբ հունական Կիպրոսը, հակառակ պայմանագրերի և միջազգային իրավունքի նորմերին, ընդունվում էր որպես ԵՄ լիիրավ անդամ: Երբ մենք բարձրացրինք այս հարցը, մեզ ասացին, որ նրանք ընդունում են ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում: Այսինքն՝ երբ դա ձեռնտու է, օրինականությունը մղվում է հետին պլան, և առաջնությունը տրվում է քաղաքականությանը: Բայց դա չի խանգարում, որ այս երկրները փորձեն Թուրքիային սովորեցնել միջազգային իրավունքի նորմեր»,- ասել է Չավուշօղլուն:

Նա շեշտել է, որ Անկարան հոգնել է միջազգային ասպարեզում երկակի ստանդարտների կիրառումից: