|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Անկարան թարգմանության սխալ Է համարում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի խոսքերը Թուրքիայի դեմ պատերազմելու պատրաստակամության մասին: «Նա չԷր կարող նման անպատասխանատու հայտարարություն անել»,- ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ ասել է Ուզբեկստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սուրեյա Էրը:
«Կարծում եմ, որ այստեղ սովորական մարդկային գործոնն Է՝ թարգմանության սովորական սխալը: Ես չեմ կարծում, որ բարձրաստիճան պաշտոնյան կարող է նման անպատասխանատու հայտարարություն անել: Մեզ համար կարևոր են գրավոր հայտարարությունները»,-մանրամասնել է նա Տաշքենդում կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Փոմպեոն CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրների ուժային լուծման կողմնակից չէ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ ի պատասխան Սիրիայում նրա գործողությունների:
Նշվում է նաև, որ պետքարտուղարը խոսել է հենց Թուրքիայի դեմ գործողությունների մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին Թուրքիային մաքսատուրքերով ու պատժամիջոցներով է սպառնացել՝ նրա կողմից «անընդունելի գործելակերպի» պարագայում: