կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-22 16:08
Քաղաքական

Զգույշ՝ սրածդ բիզը չշարժվի հակառակ ուղղությամբ. Ռ. Հակոբյանը՝ Ա. Քոչարյանի՝ քաղաքացիների վրա կրակելու սպառնալիքների մասին

Զգույշ՝ սրածդ բիզը չշարժվի հակառակ ուղղությամբ. Ռ. Հակոբյանը՝ Ա. Քոչարյանի՝ քաղաքացիների վրա կրակելու սպառնալիքների մասին
Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Գյումրիի «հրեշ–տակ Անդոն» սպառնում է կրակել քաղաքացիների վրա, եթե նրանք գրավեն շենքեր:
 
Ստացվում է, որ մոլագար դահիճի միջոցով իշխանությունը զավթելու համար կարելի էր դռները ջարդելով գրավել Ռադիոտունը, իրականացնել հեղաշրջում և գլխատել Արցախը՝ ողբերգական ամենածանր կորուստներով ու հետևանքներով, բայց սպառնում է այն քաղաքացուն, ով ուզում է այս դավաճանների ոհմակից օր առաջ ազատվել...
 
Ժողովրդական իմաստությունը հուշում է՝ զգույշ սրածդ բիզը չշարժվի հակառակ ուղղությամբ...»։