|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ-ը պատրաստվում է նոր հակառուսական պատժամիջոցներ կիրառել «մի քանի շաբաթվա ընթացքում». լրագրողներին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:
«Մի քանի շաբաթվա ընթացքում, ոչ թե ամիսների»,- ընդգծել է նա՝ պատասխանելով հարցին, թե երբ են սպասվում նոր սահմանափակումներ Մոսկվայի դեմ:
Փսակին շեշտել է, որ ռուսական հարցը «ներառում է մի քանի բաղադրիչներ», և թվարկել է Մոսկվայի ենթադրյալ «միջամտությունը» ընտրություններին ու հաքերային հարձակումները, ինչպես նաև ենթադրյալ պարգևները Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների գլուխների համար: Նա ասել է, որ վարչակազմը շարունակում է վերլուծել այս բոլոր ասպեկտները:
Ռուսաստանի իշխանությունները նախկինում հերքել են բոլոր այդ մեղադրանքները: