Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ն կշարունակի նոր պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ՝ որպես Դամասկոսի դեմ ճնշում գործադրելու արշավի շրջանակներում. հայտարարել է ԱՄՆ նախագահի խոսնակ Քեյլի Մակինանին:
«Նոր պատժամիջոցները հանդիսանալու են որպես տնտեսական և քաղաքական ճնշումների շարունակական արշավի մի մաս, որն ուղղված է նրան, որպեսզի կանխվի (նախագահ Բաշար) Ասադի ռեժիմի կողմից այնպիսի ռեսուրսների օգտագործումը, որոնք նա օգտագործում է Սիրիայի ժողովրդի դեմ պայքարելու համար», - գրված է Մակինանիի գրավոր հայտարարության մեջ:
Ըստ նրա՝ չորեքշաբթի օրը կիրառված պատժամիջոցները ուղղված չեն սիրիացի ժողովրդին:
«ԱՄՆ-ի վարչակազմը հավատարիմ է մնում Սիրիայում երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը: Ասադի ռեժիմը և դրա կողմնակիցները պետք է գիտակցեն, որ քաղաքական լուծումը միակ կենսունակ մեխանիզմն է սիրիական հակամարտության խաղաղ ավարտի համար», - ավելացրեց Սպիտակ տան պաշտոնյան:
ԱՄՆ-ը ընդլայնել է պատժամիջոցները Սիրիայի դեմ՝ այդ ցուցակում ավելացնելով չորս հոգու, այդ թվում ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի որդուն, ինչպես նաև տասը ընկերությունների:
2019-ի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրենք ստորագրեց այն մասին, որ հայտնի դարձավ «Կեսար» անունով: Այն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից և ներառում է պատժամիջոցներ, որոնք ազդում են սիրիական տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին: Պատժամիջոցների ցանկը ընդլայնվել է հունիսի 17-ին, 14 մարդ ենթարկվել է սահմանափակումների, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասման և նրա քույր՝ Բուշրան, ինչպես նաև 21 կազմակերպություն: