Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Հայաստանում էր գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն, ով հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների չի ենթարկի Բաքվին Արցախը 88 օրից ավել շրջափակման պատճառով:
«Միացյալ Նահանգները չեն դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման համար:
Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ, որպեսզի աշխատեմ երկու կողմների հետ` նրանց խաղաղությանը մոտեցնելու համար: Պատժամիջոցները կլինեին շատ անարդյունավետ: Այս պահին դա անգամ չի էլ քննարկվում», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ Բայդենի վարչակազմը բազմիցս կոչ է արել Ադրբեջանին հանել շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամի է հասցրել Արցախը:
Բոնոյի հայտարարությանն արձագանքել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` նշելով, որ Բոնոն սրանով ցույց է տալիս ԱՄՆ-ի թուլությունը.
«Լուիս Բոնոն, իր առաջին հրապարակային ելույթում քննարկումներից հանելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների քննարկման հարցը, ազդարարում է ԱՄՆ-ի թուլության մասին, Իլհամ Ալիևի համար հաստատելով, որ Բայդենի վարչակազմը իր հայտարարությունները չի իրականացնի գործողություններով», - նշել է Համբարյանը: