Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Աշխարհի տարբեր երկրներ դատապարտել ու կշտամբել են Ռուսաստանին այն բանից հետո, երբ Գերմանիան հաստատել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի նյութով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է՝ Նավալնին հանցագործության զոհ է, և տեղի ունեցածը նրան լռեցնելու փորձ է:
ԱՄՆ ազգային անվտանգության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Էլիոթը հայտնել է, որ կաշխատեն դաշնակիցների և միջազգային հանրության հետ, որպեսզի թունավորման մեղավորները պատասխանատվություն կրեն Ռուսաստանում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը Twitter-ում խստորեն դատապարտել է ռազմական նշանակության նյարդապարալիտիկ միջոցի կիրառումը և նշել, որ սա Ռուսաստանի համար էլ ավելի հրատապ է դարձնում լիարժեք ու թափանցիկ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը: ՆԱՏՕ-ն եւս պատրաստվում է Նավալնիի թունավորման հարցի շուրջ խորհրդակցել դաշնակիցների հետ:
Իսկ Կիևն առաջարկել է թունավորման համար պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարություոնւմ նշված է, որ միայն քաղաքակիրթ աշխարհի կայուն դիրքորոշումը, ներառյալ՝ պատժամիջոցները, կստիպեն Մոսկվային դադարեցնել հանցագործություններն ինչպես առանձին ընդդիմադիր քաղաքական գործիչների, այնպես էլ պետությունների դեմ: