|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Ուկրաինայի դեմ որևէ ռազմական ներխուժման պարագայում Ռուսաստանը կառերեսվի լայնամասշտաբ տնտեսական հետևանքների: Այս մասին հունվարի 26-ին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:
«Կարևոր է Ռուսաստանին փոխանցել ուղերձն այն մասին, որ ցանկացած տեսակի ռազմական ներխուժում ԵՄ կողմից պատժամիջոցների կիրառման արդյունքում լայնածավալ ու լուրջ հետևանքներ կունենա ռուսական տնտեսության համար »,- Ֆինլանդիայի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա՝ չհստակեցնելով, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը: