|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պատրաստվում են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ. հայտարարել է կոնգրեսական Գրեգ Ստյուբին Fox Business հեռուստաընկերությանը:
Նա նշել է, որ մի խումբ հանրապետականներ հունիսի 9-ին պալատին ներկայացրել են պատժամիջոցների կիրառման վերաբերյալ համապատասխան առաջարկներ: Ստյուբին ընդգծել է, որ նոր սահմանափակիչ միջոցները կվերաբերեն Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի «արտաքին քաղաքականության մոտեցումներին»:
«Իրանի դեմ զենքի էմբարգոն ավարտվում է հոկտեմբերին: Իհարկե, մենք չենք հավատում, որ Չինաստանը և Ռուսաստանը պետք է զենք մատակարարեն Իրանի իշխանություններին», - շեշտել է նա:
Ստյուբին հավելել է, որ պատժամիջոցներ են նախապատրաստվում նաև Լիբանանի դեմ: Մասնավորապես, Վաշինգտոնը մտադիր է Բեյրութին զրկել ամերիկյան ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունից: Իր հերթին հեռուստաալիքի լրագրողը նշել է, որ Իրանին սպասում է ԱՄՆ կողմից «երբևէ պատժամիջոցների ամենամեծ փաթեթը»: