Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ առևտրի նախարարությունը հրապարակել է 103 ընկերությունների ցուցակ (45 ռուսական և 58 չինական), որոնք չեն կարողանա գնել ԱՄՆ ապրանքներ և տեխնոլոգիաներ: Պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ ՊՆ, ավիատիեզերական և նավաշինական արդյունաբերության դեմ. հայտնում է segodnia.ru կայքը։
Ցուցակում ներառված են երկրի ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը, «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատը, «ՄիԳ»-ը, «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ԲԲԸ-ն, «Սուխոյ», «Տուպոլև», «Իրկուտ», Կազանի ուղղաթիռների գործարանները, «Կոմսոմոլսկ-Ամուր» ավիացիոն գործարանը, Տագանրոգի ավիացիոն գիտատեխնիկական համալիրը և մի քանի տասնյակ այլ արդյունաբերական և ռազմական նշանակության ստորաբաժանումներ։
«Մենք արդեն մոռացել ենք, թե ինչպես կարելի է ապրել առանց պատժամիջոցների: Այնպես որ՝ ոչ մի նոր բան: Անբարյացակամ գործողությունների հերթական փուլ և լրացուցիչ խթան՝ էլ ավելի լավ աշխատելու համար»,- ասել է «Ռոստեխ»-ի ներկայացուցիչը: