կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-17 17:51
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետը դժգոհել է, որ 2008 թվականին Արևմուտքը պատժամիջոցներ չէր կիրառել Ռուսաստանի դեմ

Վրաստանի վարչապետը դժգոհել է, որ 2008 թվականին Արևմուտքը պատժամիջոցներ չէր կիրառել Ռուսաստանի դեմ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր լեհ գործընկեր Մաթեուշ Մորավիեցկիի հետ համատեղ ճեպազրույցում հանրությանը հիշեցրել է, որ 2008 թվականին Հարավային Օսիայում ռազմական հակամարտության ընթացքում ոչ ոք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառել։

«Կցանկանայի հիշել և հիշեցնել բոլորին, որ, ցավոք, օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառվեցին այն ժամանակվա համաշխարհային առաջնորդների կողմից։ Կցանկանայի նաև հիշել նախագահ Կաչինսկուն, որն այդ ժամանակ բարձրաձայն կոչ էր անում արևմտյան առաջնորդներին՝ վճռական և համարձակ որոշումներ ընդունել Վրաստանի եվրաինտեգրման հարցում։ Օգոստոսյան պատերազմից հետո մենք տեսանք Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության նորացում, առևտրատնտեսական նոր նախագծեր և, ցավոք, ոչ մի պատժամիջոց։ Ավելին, ցավոք, նույնիսկ Վրաստանի կառավարությունը այն ժամանակ պատժամիջոցներ չկիրառեց Ռուսաստանի դեմ»,- ասել է Վրաստանի վարչապետը։