կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-02 14:14
Աշխարհ

Թուրքիան չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Թուրքիան չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Թուրքիան չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ երկխոսության ուղիները պահպանելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Մենք պետք է գործենք՝ հաշվի առնելով մեր երկրի առաջնահերթությունները: Պետք է լինի մի կողմ, որը կարող է բանակցել Ռուսաստանի հետ: Ո՞վ կխոսի Ռուսաստանի հետ, երբ բոլորը կամուրջներ այրվեն: Մենք չենք նախատեսում պատժամիջոցներ կիրառել, որպեսզի այդ ալիքը բաց մնա»,- ընդգծել է նա CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Քալընը նաև հավելել է, որ Անկարան «մտադիր չէ միջոցներ ձեռնարկել, որոնք վնաս կհասցնեն» հանրապետությանը։ «Մենք (Ռուսաստանի հետ) սերտ առևտրային հարաբերություններ ունենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, բնական գազի մատակարարումը, գյուղատնտեսությունը», - բացատրել է նա:

Բացի այդ, ըստ Էրդողանի ներկայացուցչի, «Մոնտրյոյի կոնվենցիան որոշիչ դեր է խաղացել Սև ծովում խաղաղության և կայունության պահպանման գործում»։ «Մենք Մոնտրյոյի կոնվենցիան մեկնաբանում ենք այնպես, որ լարվածությունը չսրվի: Մենք նաև խորհուրդ ենք տալիս կողմերին այս թեմայի շուրջ, մենք դա փոխանցել ենք բոլորին»,- ասել է Քալընը: