|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ժամանակին ինքը Ռուսաստանին առաջարկել էր Հայաստանից հետ վերադարձնել «Իսկանդեր» համալիրները և դադարեցնել զենքի անվճար տեղափոխումը Երևան:
«Նույնիսկ այն ժամանակ, երբ այդ հրթիռները առաքվեցին Հայաստան, ես ասացի, որ դա սխալ քայլ է, որ այդ քայլը չի ծառայում տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, որ դա չի զսպի մեզ: Նաև պատերազմի ընթացքում մենք առաջարկեցինք ռուսական կողմին՝ հետ վերցնել «Իսկանդերը», և ես դեռ կարծում եմ, որ տարածաշրջանում իրավիճակի ողբերգական զարգացումը կանխող միակ միջոցը այդ հրթիռները վերցնելն է և զենքի անվճար տեղափոխումը Երևան դադարեցնելը»,- ուրբաթ ասել է Ալիևը արտասահմանյան և տեղական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում: