Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Բաքվում բացվել է Արցախյան վերջին պատերազմում թշնամու կողմից ոչնչացված հայկական տեխնիկան՝ ձեռք բերված ավարը։ Բացմանը ներկա է եղել նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը եղել է նաև իբր Շուշիում պայթած ռուսական «Իսկանդեր» համալիրի հրթիռի մնացորդները ցուցադրող տաղավարի մոտ, թեև ՌԴ–ն և Հայաստանը չեն հաստատել Շուշիի վրա կրակելը, իսկ ՌԴ ՊՆ–ն, դեռ ավելին, հերքել է, որ ընդհանրապես այն կիրառվել է։
Այստեղ ուշագրավ է, որ ցուցանակների վրա գրված է ոչ թե «Իսկանդեր-Է», այլ «Իսկանդեր-Մ»։ Նշենք, որ Հայաստանի ԶՈՒ սպառազինության մեջ կա միայն «Իսկանդերի»՝ մարտավարատեխնիկական բնութագրով ավելի թեթև տեսակ համարվող «Իսկանդեր-Է»–ն, իսկ «Իսկանդեր-Մ» համալիրից ունի միայն ՌԴ-ն։
Այսպիսով՝ Ալիևը քայլ առ քայլ, Թուրքիայի ակներև դրդմամբ, առճակատման է գնում Ռուսաստանի հետ՝ մեղադրելով նրան պատերազմում «Իսկանդեր-Մ» կիրառելու մեջ։
Եթե հաշվի առնենք Ադրբեջանում պետության ակնհայտ դրդմամբ տեղի ունեցող հակառուսական արշավը, ապա պարզ է դառնում, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու, Արցախին տիրանալու և հայկական այդ հողերում հայկական հետքը մեկընդմիշտ վերացնելու համար։