կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-16 20:17
Քաղաքական

Մեր «Իսկանդեր»-ները նախատեսված են ոչ թե տոնական հրավառության, այլ թշնամու շահերին հարվածելու համար. Ռ. Մարգարյան

Մեր «Իսկանդեր»-ները նախատեսված են ոչ թե տոնական հրավառության, այլ թշնամու շահերին հարվածելու համար. Ռ. Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է.

«Ինչպես կարելի էր ակնկալել Ադրբեջանի տարածքում արևմտյան խողովակագծերի անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին ՀՀ ԱԺ «անկախ» պատգամավորի «խաղաղասիրական» հերթական կոչին թշնամին պատասխանել է իր հայտնի ոճով:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծմամբ, ինչը միջազգային միջուկային հանցագործություն է համարվում:

Ի դեպ, սա առաջին անգամը չէ որ մեր կողմից հնչեցվող խաղաղասիրական կոչերը նման պատասխանի են արժանանում թշնամու կողմից:

Հիշենք «ժողովուրդներին խաղաղության համար նախապատրաստելու» մասին ամբողջ 2,5 տարի հնչեցվող հայտարարությունները, որոնց բոլորին, ինչպես այս դեպքում, թշնամին պատասխանել է կոշտ դիրքորոշմամբ ու շարունակ մեծացող ախորժակով:

Կոռումպացված «նախկինների» շնորհիվ մեր բանակն այսօր օժտված է «Իսկանդեր»-ներով որոնք հակառակ արման բաբաջանյանի ենթադրության նախատեսված են ոչ թե տոնական առիթներով օդում հրավառություն անելու համար այլ անհրաժեշտության դեպքում կարող են խոցել Ադրբեջանի տարածքից անցնող խողովակագծերը, եւ ոչ միայն դրանք:

Արևմտյան շահերը սեփական երկրի շահերին գերադասող պատգամավորին պիտի հիշեցնել, որ իր մատնանշած խողովակագծերը ոչ միայն էներգետիկ նշանակություն ունեն արևմուտքի համար, այլ մեր թշնամուն ապահովում են դոլարներով, որոնց միջոցով գնված արկերն այսօր հարվածում են մեր սահմանամերձ գյուղերի խաղաղ քաղաքացիներին:

Ի դեպ, իրենց էներգետիկ անվտանգությամբ այդ աստիճան մտահոգված արևմտյան երկրները մեզ խաղաղասիրական կոչեր ուղղելու փոխարեն թող հասցեական հայտարարությամբ դատապարտեն ու զսպեն լարվածություն առաջացնող ադրբեջանական կողմին, ինչը բնականաբար կարող է երաշխավորել հիշյալ խողովակագծերի անվտանգությունը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանը սպառնացել է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: