|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ-ը լիովին չի հասկանում Ռուսաստանի մտադրությունները՝ կապված Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ուժերի տեղաշարժի հետ, և հորդորում է Մոսկվային՝ դրանք ավելի հստակեցնել: Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:
«Մտադրությունը լիովին պարզ չէ, և մենք հորդորում ենք Ռուսաստանին՝ ավելի հստակ ցուցադրել իր մտադրությունները, թե ինչ են նրանք անում այդ ստորաբաժանումների հետ սահմանին,- ասել է նա:- Մենք տեսանք, որ նրանք իրենց ուժերը կուտակում են հարավ-արևելքի ուղղությամբ, այդ թվում՝ Ղրիմում»:
«Այս պահին դժվար է խոսել նրանց մտադրությունների մասին: Սա մտահոգիչ է, և մենք շարունակում ենք դա վերահսկել»,- հավելել է նա: