|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրապարակված վերջնական փաստաթուղթն աջակցություն է հայտնում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը:
Միևնույն ժամանակ, փաստաթուղթը հորդորում է Ռուսաստանին՝ հետ վերցնել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջանների՝ որպես անկախ պետությունների ճանաչումը և կատարել հրադադարի մասին համաձայնագիրը:
«Մենք սատարում ենք Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Միջազգային պարտավորություններին համապատասխան՝ մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել բոլոր երեք երկրներում տեղակայված զորքերը: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների ճանաչումը՝ որպես անկախ պետությունների, կատարել 2008 թվականին ԵՄ միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագիրը, դադարեցնել այդ շրջանների ռազմականացումը և ուժով այդ շրջանների առանձնացնումը Վրաստանի մնացած մասից: Մենք նաև կոչ ենք անում Ռուսաստանին՝ դադարեցնել մարդու իրավունքների ոտնահարումները, անօրինական ձերբակալությունները և Վրաստանի քաղաքացիների նկատմամբ հետապնդումները: Մենք վերահաստատում ենք մեր ուժեղ աջակցությունը Ժնևի միջազգային քննարկումներին»,- ասվում է ՆԱՏՕ-ի կոմյունիկեում: