կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 22:37
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՈՒ ԳՇ հայտարարությունն իրեն շատ է վախեցրել, և այդ վախը տեղին է․ Արմենուհի Կյուրեղյան

Իրավիճակն այսօր և՛ պայթյունավտանգ է, և՛, մյուս կողմից, մեր հավաքական ժողովուրդը չի կարող այդ պայթյունավտանգից չխուսափել, եթե իհարկե, մեր գերագույն-գլխավոր խելագար վարչապետը ինքը չհրահրի այդ պայթյունները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը ԱԺ դիմաց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ, որում ցուցարարները երկկողմանի փակել են Բաղրամյան պողոտան և մտադիր են գիշերել դրսում՝ մինչև ԱԺ-ն նիստ գումարի և դադարեցնի Նիկոլ Փաշինյանի լիազորությունները։

«Այսօր մի պահ, երբ լսում էի իր ելույթը, նրա ելույթի մեջ և՛ վախ կար, և՛ երբ ինքը մասսա է տեսնում ու դա իր վրա մեծ ազդեցություն է թողնում, սկսում էր իրեն բնորոշ այդ հոգեկան կոչերով՝ «թավիշը վերջացավ»․․․ հետո պահի տակ հիշում էր, որ վարչապետ է և թավիշը վերջանալը կարող է վտանգավոր լինել հենց իր համար»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

Նա նշեց, որ ԶՈՒ ԳՇ կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջը նրան շատ է վախեցրել, և այդ վախի արտահայտությունն էր այսօրվա կոչը ժողովրդին։

«Այդ վախը տեղին է, այո՛, ինքը պետք է հեռանա, այո՛, ինքը պետք է պատասխան տա այս ամենի համար, այո՛, ինքը ուրիշ տարբերակ չունի, որովհետև մենք երբեք չենք կարող մոռանալ մեր երիտասարդ 5000 զոհերին,  10 000 վիրավորներին, մենք երբեք չենք կարող մոռանալ՝ ինչպես Փաշինյանի թիմի աշխատանքի հետևանքով հանձնվեց Շուշին, նվիրվեց թուրքին առանց մի կրակոցի։ Մենք ուրիշ տարբերակ չունենք, քան օր առաջ ազատվելու այդ կերպարից»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․