կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-01 14:13
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ մարդիկ հայտարարում են, որ գնանք ԱԺ-ում իրենց կողքին գործ անենք՝ մեր գործը իրենց հեռացնելն է․ Արմենուհի Կյուրեղյան

Բազմաթիվ խոստումներով եկան իշխանության և հողեր տվեցին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ով «Դիմադրություն» շարժման Իջևանից մեկնարկած քայլերթի հետ եկել է Երևան։

«Նրանք իշխանություն տվեցին մեկին, որը կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրեց, բունկերից ասաց՝ Շուշին ու Հադրութը, միևնույն է, պետք է հանձնեինք, նրանք իշխանություն տվեցին մեկին, որը հայտարարում է, որ կարելի էր  5000 զոհերից խուսափել, բայց, միևնույն է, արել ենք այն՝ ինչ արել ենք։ Եվ հիմա այդ մարդիկ, որ ԱԺ-ում մեծամասնություն ունենալով՝ հնարավորություն են տվել այդ դավաճանին նման գործողություններ կատարելու, հայտարարում են, որ մենք իրենց կողքին գնանք գործ անենք․ մեր գործը իրենց ԱԺ-ից հեռացնելն է»,-ասաց դաշնակցական պատգամավորը։

Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից դեպի Երևան շարժվող՝ «Դիմադրություն» շարժման քայլերթերն արդեն մտել են Երևան։ Նրանց դիմավորել են մայրաքաղաքի մուտքի մոտ ու ուղեկցել Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ժամը 16։00-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաքը՝ ապազագին իշխանություններին հեռացնելու ու Արցախը հայկական պահելու պահանջով։

Մանրամասն՝ տեսանյութում․