Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը 2018-ի բյուջեի քննարկման ժամանակ նշեց, որ առողջապահության նախարարությանը բժշկական սարքավորումների ձեռք բերման համար ընդամենը 10 մլն դրամ է տրամադրվել, որը շատ քիչ է: «Դեղորայքի ձեռք բերման համար նախատեսված է 3 մլրդ 330 մլն դրամ, իսկ սարքավորումների ձեռք բերման համար՝ ընդամենը 10 մլն։ Արդյո՞ք ճիշտ է բժշկական սարքավորումների համար նման քիչ գումար նախատեսելը»,- հետաքրքրվեց պատգամավորը ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանուղազյանից:
Կյուրեղյանը նաև նշեց, որ ավելի լավ կլիներ բավարար միջոցներ տրամադրել և հոսպիտալներին ու բուժկետերին տեխնիկայով ապահովել, ինչը հնարավորություն կտար կանխարգելիչ գործողություններ կատարելու և հիվանդին չհասցնելու այն վիճակին, որ նա ստիպված լինի ցավազրկողների վրա մեծ գումարներ ծախսել։
Ջանջուղազյանն արձագանքեց. «Պետք է հաշվի առնել, որ մենք բուժհաստատությունների հետ պայմանագրերի միջոցով ենք հարաբերվում և նրանցից ծառայություններ ձեռք բերում։ Ձեր ասածն արդեն ներդրումներ են, արդյո՞ք պետք է, որ դրանք կատարվեն պետական բյուջեի հաշվին, թե՞ այն լրացուցիչ ծառայությունները, որ բուժհաստատությունները կատարում են, իրենք պետք է կատարեն»։