կարևոր
772 դիտում, 2 օր առաջ - 2024-12-02 09:48
Հասարակություն

Փաշինյանի այդ լայվը, ծայրից ծայր, իր լիազորությունների չարաշահման մասին է․ Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի խոսքը՝  «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում․
 

«Սիրելի հայրենակիցներ,

Ես այսօր ուզում եմ խոսել Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին:

«Բալասանյան դաշինքը» ՔՊ-ի խարդավանքների արդյունքում վայր դրեց մանդատները: Այսօր ավագանին ունի 19 մանդատ, կեսից ավելին, և ըստ էության, կարող է շարունակել իր գործունեությունը, նիստ հրավիրել, քաղաքապետի նոր թեկնածու առաջադրել և քաղաքը հանել կառավարման ճգնաժամից: Սակայն ՔՊ խմբակցությունը հայտարարեց, որ իրենք համայնքի ղեկավարի թեկնածու չեն առաջադրի և կգնան արտահերթ ընտրությունների: Ինչու՞: Միգուցե, ըստ օդում կախված, մամուլում տարածված լուրերի, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ուզում են, որ Գյումրիում համայնքի ղեկավարը ոչ միայն ՔՊ-ից լինի, այլ նաև հենց Աննա Հակոբյանի բարեկամը լինի:
 

Մի գուցե, ՔՊ-ի ներսում առաջացել են տարաձայնություննե՞ր այդ թեկնածուի շուրջ: Հիշենք նաև, որ մինչ այդ հայտարարված ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյան թեկնածուի թմրաթեստի արդյունքները մի ուրիշ աղմուկ էին բարձրացրել: Եվ հիմա այդ թնջուկը լուծելու համար ՆՓ-ն լայվով հայտարարում է փրայմերիզի մասին: «Բոլոր մասնագետներն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց վարչապետի միջամտության, և այդ միջամտությունը կայանալու է հետևյալում․ առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ»:

Այսինքն, այս մարդն արդեն որոշել է, որ օրենքի փոփոխությունն ընդունվելու է: Բա էլ ՔՊ պատգամավորներին, ինչպես կասեր Վահագն Ալեքսանյանը, ուսապարկի տեղ դնելը ո՞նց է լինում:

Շարունակեմ լայվից.

«Այդ նպատակով առաջիկայում Գյումրիում տեղի կունենա նախնական ընտրություն՝ «փրայմերիզ»:

Նախ հիշեցնեմ, որ փրայմերիզը որևէ պաշտոնի համար առաջադրվող թեկնածուի ներկուսակցական ընտրություն է: Փաստորեն, իրենց կուսակցության ներսում անհամաձայնությունների թնջուկի լուծումը ՆՓ-ն փորձում է գյումրեցուն վաճառել որպես ժողովրդավարության դրսևորում և իր թիմին պարտադրելու է իր սրտի ուզած թեկնածուին: Ըստ էության, վարչապետի այդ լայվը ծայրից ծայր իր լիազորությունների չարաշահման մասին է:

Վարչապետը չի կարող խոսել դեռևս ԱԺ-ի կողմից չընդունված օրենքի, իրեն տված նոր

լիազորության մասին՝ որպես փաստ: Հաջորդը, ինչու՞ հանկարծ համայնքապետի ԺՊ թեկնածուն պետք է լինի հենց ՔՊ կամ ՔՊ-ի համակիր, չէ՞ որ գյումրեցին ՏԻՄ ընտրության ժամանակ այլ ուժի է ընտրել:

Որպես ամփոփում,

ՆՓ-ն փաստում է, ինքը անտեսում է ընտրությունների արդյունքները և նշանակում է իր սրտի ուզած համայնքի ղեկավարներ կամ ԺՊ-ներ, ինչպես դա արվեց Վանաձորում, Ալավերդիում, Ախուրյանում և այլուր:

Բա էլ ժողավրդավարության բաստիոնը ո՞նց է լինում»: