Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Փաշինյանի հեռացման պայքարի հանգուցալուծումը կլինի այն ժամանակ երբ՝ «ե՞րբ է լինելու հանգուցալուծումը» հարցը վերափոխվի՝ «ի՞նչ անենք» հարցի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ դավաճանները Հայաստանում օր ու արև չեն ունենալու, իրենք իրենց խոսքի տերն են, և իրենց ակցիաները շարունակական են լինելու, շատ անակնկալներ ունեն դավաճանների համար։
«Մեր շարժման համար էական է, որպեսզի այս դավաճանների խունտան իր տեղը հասարակության մեջ շատ լավ իմանա, որը «պլենդուսից» ցածր է»,-ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ խնդրի լուծումը հնարավոր է նաև «դավաճանին» սատարողների վրա ներազդելով։
«Եվ ես ուզում եմ, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք շարժման մասնակիցներին ասում են՝ եկաք հանրահավաքի ու գնացիք տուն, տեսնեն, թե ինչի ենք մենք հասել նոյեմբերից մինչև այսօր։ Այն փաստը, որ դավաճանը նախ հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին, ապա դեմ գնաց դրանց անցկացմանը, այն փաստը, որ որոշ պաշտոնյաներ վախենում են իրենց քիթը դուրս հանել իրենց կաբինետներից, և այն փաստը, որ կա համազգային պահանջ, թե Նիկոլը պետք է հեռանա, սրանք բոլորը շարժման գործողությունների արդյունք են»,- ասաց նա։
Հայկ Մամիջանյանը վստահ է, որ առաջիկա մի քանի հանրահավաքների ընթացքում հասարակության մեջ կվերականգնվի «դավաճանի» տեղը։
«Ես ոչ մի դեպքում բռնության կոչ չեմ անում, ևս մեկ քրեական գործ թող չփորձեն վրաս կարել։ Բայց այն մարդիկ, որոնք դավաճանել են հայրենիքը, պիտի իրավունք չունենան առանց դիմակի, առանց թաքնվելու դուրս գալ հասարակություն»,-ասաց նա։
Մամիջանյանը նշեց, որ աննախադեպ դավաճանական քայլից հետո՝ նոյեմբերի 10-ին, եթե Հանրապետության հրապարակում կանգնած էին տարբեր քաղաքական ուժեր, և կար 2000 մարդ, ապա փետրվարի 20-ին Ազատության հրապարակում արդեն 40 հազար մարդ կար, դա ձեռքբերում է։
Թե ինչու էին փետրվարի 20-ի հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման ուժերն իրենց համախոհներին տարբեր տեղեր հավաքել, հետո նոր միացրել Ազատության հրապարակում, արդյո՞ք ուզում էին ցույց տալ իրենց կարողությունները, թե ով ինչքան ռեսուրս ունի՝ Մամիջանյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն քարոզարշավ չէր անում ու վերադիրքավորման խնդիր չունի։
Լրագրողը հարցրեց՝ տեսակետներ կան, որ հանրահավաքը պարզ իրավիճակում ի ցույց դրեց, որ ընդդիմության ներսում խնդիր կա, որովհետեւ հանրահավաքը պետք է ունենա իր տրամաբանությունը՝ եթե Վազգեն Մանուկյանն է վարչապետի թեկնածու, նա պետք է վերջում ելույթ ունենար, ոչ թե Գագիկ Ծառուկյանը։ Մամիջանյանը պատասխանեց, որ հանրահավաքը սկսել է Վազգեն Մանուկյանը, ավարտել՝ Իշխան Սաղաթելյանը, մինչդեռ Իշխան Սաղաթելյանի ելույթն ավելի վաղ էր, նա ընդամենը վերջում ամփոփում էր:
Մանրամասն՝ տեսանյութում․