կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-25 15:36
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս անգամ կանչել էին ՀՔԾ-ի դիմաց իմ ելույթի համար․ Իշխան Սաղաթելյանը դուրս եկավ Ոստիկանության ՔՀԳՎ-ից

Ամեն իմ ելույթից հետո ինձ ինչ-որ իրավապահ մարմին կանչում է բացատրություն տալու, այս անգամ խոսքը ՀՔԾ-ի դիմաց իմ ելույթի մասին էր՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում։

Նա ասաց, որ որևէ պարզաբանում չի տվել, որևէ բացատրություն չի տվել, որովհետև գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չկա։

«Ինչ որ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ իմ քաղաքական ելույթները, սա հայրենիքի փրկության պայքար է և այդ մեթոդներով մեզ որևէ մեկը ոչ կարող է լռեցնել և ոչ էլ պայքարից հետ պահել»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Նա միանգամայն իրատեսական համարեց «Ամանորը առանց Նիկոլի» կարգախոսի իրագործումը։

«Դեռ Ամանորը չի եկել, մեր պայքարը շարունակվում է բոլոր ուղղություններով, բոլոր այն տեսակետները, որ՝ պայքարը կարող է մարել, նահանջել, մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ նման բան տեղի ունենալ պարզապես չի կարող․ քանի այս չարիքի կառավարությունը գոյություն ունի, պայքարը գնալով ավելի թեժանալու է, որովհետև հայ մարդը չի կարող հանդուրժել այս չարիքի կառավարությանը։ Րոպե առաջ պետք է հեռացնենք, որպեսզի կարողանանք կառուցել նորմալ երկիր»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ աշխատակիցներին Իշխան Սաղաթելյանն ասել էր՝ եթե խելքի չգաք, պատասխանատվություն եք կրելու Փաշինյանի դավաճանական արարքների համար։

Մանրամասն՝ տեսանյութում․