կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-23 17:21
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեկվա ելույթի համար բացատրություն էին պահանջում․ Իշխան Սաղաթելյանը դուրս եկավ ՔԿ-ից

Իշխանական պատգամավորների նկատմամբ պետք է հանրային ճնշումը շարունակել, քաղաքացիներն ազատ են իրենց գործողություններում՝ ստիպելով պետք է Ազգային ժողովի նիստ հրավիրել՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն են հրավիրել երեկվա հանրահավաքի ժամանակ հարթակից այս բովանդակությամբ կոչերի համար։

Նա համարում է, որ մեր ժողովուրդն աշխատանք ունի անելու պատգամավորների հետ։

«Երեկվա ելույթի համար բացատրություն էին պահանջում»,-ՔԿ-ից դուրս գալուց հետո ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա փաստեց, որ Վազգեն Մանուկյանին և Արթուր Վանեցյանին էլ են քննիչները այցելել։

«Հարուցվելիք քրեական գործերը չեն կարող կասեցնել մեր պայքարը, նույն տեմպով, ավելի վճռական շարունակելու ենք, որովհետև դրված է մեր հայրենիքի փրկության հարցը։ Նիկոլ Փաշինյանը իշխանության մնալու ուրիշ տարբերակ չունի, փորձելու են մարդկանց բերման ենթարկելով ազդել, չեն կարողնաալու, մեր շարքերը գնալով ավելի են ընդլայնվելու, հեռացնելու ենք գերագույն դավաճանին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իշխանությունը նաև անհարմար վիճակի մեջ է դնում Քննչական կոմիտեին, Ոստիկանությանը, ԱԱԾ-ին և հույս ունի, որ սպաները կմիանան Փաշինյանի հրաժարականը պահանջողներին։

Մանրամասն՝ տեսանյութում․