Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բունդեսթագի ձևակերպումը երկու հետաքրքիր տարր է պարունակում. այսօր լրագրողներին ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա` առաջինն այն է, որ շեշտվում է` 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն, երկրորդը` որ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել ոչ միայն հայերի, այլև այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանություն: Ճիշտ է, ըստ թուրքագետի, ստվերում է մեր ցեղասպանության բացառիկությունը, բայց բնութագրում է այդ պետության բնույթը:
Մելքոնյանը հայտնեց, որ Գերմանիայում թուրքական խոշոր համայնք կա` շուրջ երեք միլիոն, որոնց մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են, նաև խոսեց Թուրքիայի և Գերմանիայի խորքային հարաբերությունների մասին ու հավելեց, թե ինքը լիահույս չէ, որ բանաձևը կընդունվի: Բացի այդ` քանի որ Գերմանիան և’ Առաջին աշխարհամարտում, և’ Երկրորդում Թուրքիայի համախոհն է եղել, ապա ճանաչումը վերջինիս համար նրանով էլ է վտանգավոր, որ առաջ կբերի հատուցման ու դատապարտման խնդիր:
Yerkir.am-ի հարցին` եթե թուրք-գերմանական հարաբերությունները այդքան կարևոր են 2 պետությունների համար, ապա ինչո՞ւ է Գերմանիան վտանգում այդ հարաբերությունները, գուցե հատուկ մեսի՞ջ է ուղղում Թուրքիային, թուրքագետը պատասխանեց. «Այո, ցավոք, Հայոց ցեղասպանության հարցը Եվրոպան դարձնում է առևտրի նյութ»:
Մելքոնյանը չբացառեց, որ Գերմանիան և, ընդհանրապես, Եվրոպան այս անգամ դա օգտագործում են Սիրիայի փախստականների հարցի համար: Հնարավոր է` Գերմանիան ցանկանում է զսպել Թուրքիայի գումարային պահանջները` փախստականներին տեղավորելու համար, ընդ որում` այդ փախստականներին հենց Թուրքիան է դարձնում փախստական: