Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված տեսանյութում տեղ գտած տեղեկատվության մեջ անորոշ, առերեւույթ անհիմն ձեւակերպումների վերաբերյալ։
Ըստ Yerkir.am-ի՝ ֆակուլտետի գիտխորհրդի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է. «Հարկ ենք համարում նշել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը մշտապես դատապարտել եւ հետեւողական պայքար է մղել բոլոր տեսակի կոռուպցիոն երեւույթների եւ դրսեւորումների դեմ։
Մեր խորին համոզմամբ, ԱԱԾ պաշտոնական տեղեկատվության մեջ առկա է շահարկման ենթատեքստ, որն ուղղակի եւ անթույլատրելի վնաս է հասցնում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բարձր հեղինակությանը՝ ստվերելով ֆակուլտետի վաստակաշատ պրոֆեսորադասախոսական կոլեկտիվի եւ ուսանողության բարի համբավը։
Հորդորում ենք ՀՀ իրավապահ մարմիններին առերեւույթ հանցակազմ պարունակող տեղեկատվություն տարածելիս ցուցաբերել առավելագույն իրավական կոռեկտություն եւ որոշակիություն՝ անմեղության կանխավարկածը երաշխավորելու եւ անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով»: