կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 21:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքների հրապարակներում բարձրացնենք Արցախի դրոշը․ Իշխան Սաղաթելյանը ամփոփեց հանրահավաքը

Ամենևին պատահական չէ, որ մենք մեր նոր պայքարի սկիզբը սկսում ենք Ազնավուրի հրապարակից ու այս հրապարակում բարձրացնում Արցախի Հանրապետության դրոշը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ազնավուրի հրապարակում, ուր Ազատության հրապարակից երթով շարժվել էին  ընդդիմության հրավիրած հանրահավաքի մասնակիցները։

Նա նշեց, որ 4 տարի առաջ այդ հրապարակից է սկսվել Հայաստանի պետականության կործանման ընթացքը։

Իշխան Սաղաթելյանն առաջարկեց, որ բոլորը շատ բարձր բացականչեն և ծափահարեն հանուն Արցախի և Եռագույնի։

Ամփոփելով հանրահավաքը՝ նա հիշեցրեց, որ մասնակիցները շատ ուղիղ հայտարարել են՝ օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու, և տեր ենք կանգնելու Արցախին և Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

«Այսօր մենք միասին հայտարարել ենք այն բոլոր սկզբունքները, որով պետք է առաջնորդվի մեր պետությունը։ Այդ սկզբունքներից շեղվելու դեպքում ժողովուրդն ունի լեգիտիմ իրավունք ցանկացած իրեն հասանելի եղանակով դիմելու հակազդեցության»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իբրև հաջորդ քայլ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքների հրապարակներում բարձրացնել Արցախի դրոշը։

«Մեր պայքարն այս դրոշի հավերժության մեջ է։ Համազգային դիմադրությամբ հասնելու ենք մեր վերջնական հաղթանակին»,-ասաց նա։

Բացի այդ, առաջարկեց մարզերում 20-30 հոգով հավաքվել՝ ճանապարհ փակել, վարչական շենք շրջափակել, ցույց տալ այս իշխանության խմբակին, որ իրենք մանդատ չունեն երկիրը նոր զիջումների տանելու։

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ։

Մանրամասն՝ տեսանյութում․