|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական կապի ուղիները բաց են մնում, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պատրաստ է մշտապես հաղորդակցվել ռուս գործընկերների հետ։
Այս մասին հոկտեմբերի 24-ին լրագրողներին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Հաղորդակցության գիծը բաց է», -նրա խոսքերը «Թվիթերի» իր պաշտոնական էջում մեջբերել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակից Ջեֆ Սելդինը: Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարը պատրաստ է (ռուսական կողմի հետ) այնքան հաղորդակցվել, որքան անհրաժեշտ է։