կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-31 12:47
Աշխարհ

Պենտագոնը հայտարարել է Սև ծովից ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի դուրսբերման մասին

Պենտագոնը հայտարարել է Սև ծովից ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի դուրսբերման մասին

ԱՄՆ-ը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, իր ռազմածովային ուժերի նավերը դուրս է բերել Սև ծովից. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ դրանում ոչ մի արտառոց բան չկա, քանի որ նավերը «Սև ծովում մշտական չէին»։ «Մենք պարբերաբար նավեր ենք ուղարկում Սև ծով և անհրաժեշտության դեպքում դրանք դուրս բերում»,- ասել է Պենտագոնի խոսնակը:

Որոշումը կայացվել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից առաջ։ Քիրբին ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է «բոլորին հասկացնել, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ հակամարտությունը սրելու մեջ», նաև հավելել է՝ Պենտագոնը դեռ չի որոշել, թե երբ նավերը կվերադառնան Սև ծով, դա կախված կլինի Միացյալ Նահանգների, ինչպես նաև դաշնակիցների ու գործընկերների ազգային անվտանգության շահերից։