Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պենտագոնը հաստատել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Անկարայի հետ՝ Ս-400 զենիթահրթիռային համակարգերը Ուկրաինա ուղարկելու համար, որի դիմաց Թուրքիային հինգերորդ սերնդի Ֆ-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագրին վերադառնալու հնարավորություն կտա.։ Այս մասին կիրակի հայտնել է Sky News Arabia-ն՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին։
«Մենք Անկարայի հետ մշտական բանակցությունների մեջ ենք՝ հրաժարվելու Ս-400 համակարգերից և այն Կիև ուղարկելու համար՝ Թուրքիայի՝ Ֆ-35 ծրագրին վերադառնալու և պատժամիջոցները չեղարկելու դիմաց»,- ասել է նա։
Շաբաթ օրը Reuters-ը, հղում անելով աղբյուրների, հայտնել է, որ ամերիկացի պաշտոնյաները թուրք գործընկերների հետ խորհրդակցությունների ժամանակ անդրադարձել են Անկարայի կողմից Կիևին Ս-400-ների փոխանցման հնարավորությանը, սակայն պաշտոնապես նման առաջարկ չեն արել։
Ռուսաստանը և Թուրքիան պայմանագիր են ստորագրել Մոսկվայի կողմից Անկարային Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ 2017թ.: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը Ռուսաստանից ձեռք բերեց այդ համակարգերը։ Անկարայի որոշումը առաջացրել է ԱՄՆ-ի և ամբողջ դաշինքի կտրուկ բացասական արձագանքը։ ԱՄՆ-ը չի դադարում Թուրքիային ստիպել հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան չի ենթարկվում ճնշումներին և չի ազատվում Ս-400-ից, Վաշինգտոնը նախկինում Անկարային բացառել էր Ֆ-35 ծրագրից ու պատժամիջոցներ սահմանել ռազմարդյունաբերության ոլորտում։
Մինչդեռ Sky News Arabia-ն մեջբերում է Պենտագոնի նույն պաշտոնյայի խոսքերը, որը հայտնել է, որ Սլովակիան ստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի խմբաքանակ՝ նախապատրաստվելով Կիև տեղափոխել խորհրդային Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգերը: