Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
ԱՄՆ-ը մտադիր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Սիրիայում իր զորքերը պաշտպանելու համար, եթե նրանց անվտանգությունը վտանգված լինի. ասել է Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը. հաղորդում է «Ռոսբալտը»:
Այսպես, Հոֆմանը մեկնաբանել է միջադեպը ամերիկացի զինվորականների և ռուսական պարեկային զրահամեքենաների բախման վերաբերյալ: Նա շեշտել է, որ ռուսական կողմին ուղարկվել է նախազգուշացում «վտանգավոր ու անընդունելի պահվածքի» մասին:
Միևնույն ժամանակ, Պենտագոնի խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգները հույս է դնում «Սիրիայում հակամարտությունները կանխելու համար սովորական մասնագիտական աշխատանքին վերադառնալուն»: Նա ռուս զինվորականների գործողությունները որակել է որպես «կանխամտածված սադրիչ և ագրեսիվ պահվածք»` խախտելով հակամարտությունների կանխարգելման համաձայնագիրը:
Հոֆմանը հավելել է, որ Պենտագոնը բարձր է գնահատել միջադեպի ընթացքում ԱՄՆ զինված ուժերի «պրոֆեսիոնալիզմն ու զսպվածությունը»: