Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
«Իսլամական պետություն» խմբավորումը, որի ոչնչացման մասին Սիրիայում և Իրաքում բազմիցս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերջին ամիսներին ուժեղացնում և ընդլայնում է այդ երկրներում իր ընդհատակյա ցանցը: Նման եզրակացության է հանգել ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ Գլեն Ֆայնն իր՝ «Անխախտ վճռականություն» գործողության ընթացքի մասին զեկույցում, որը ԱՄՆ զինված ուժերը և նրանց դաշնակիցներն արդեն 5 տարի իրականացնում են Մերձավոր Արևելքում, տեղեկացնում է РИА НОВОСТИ-ն:
«Եռամսյակի ընթացքում (2019-ի ապրիլ-հուլիս) «Իսլամական պետությունը» շարունակել է տարածքները սեփական ուժերով պահելու մարտավարությունից անցումը Սիրիայում ապստամբական շարժմանը և ամրապնդել է իր ապստամբական հնարավորությունները Իրաքում: «Անխախտ վճռականություն» գործողության հրամանատարության տվյալներով՝ ԻՊ-ն իրականացրել է սպանություններ, մահապարտ ահաբեկիչների առևանգումներ և գյուղատնտեսական մշակաբույսերի հրդեհումներ, ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում:
Բացի այդ ԻՊ-ն «վերածնվող բջիջներ» է ստեղծել Սիրիայում և ձգտել է ընդլայնել իր հրամանատարական և վերահսկիչ կետերը Իրաքում», - նշվում է զեկույցի անոտացիայում:
Փաստաթղթում նշվում է նաև, որ ԻՊ-ն վերականգնում է իր ֆինանսական ցանցը: